20.05.2023
Զոհված զինծառայողների ծնողները անժամկետ նստացույց հայտարարեցին կառավարության մոտ:
«Մենք՝ ծնողներս, նստելու ենք այնքան ժամանակ, որպեսզի այս անօրինական երկրում պայքարենք այս անօրինական դատական համակարգի դեմ: Չեմ հասկանում իրավապահ համաակրգի գործելաոճը, ոնց կարելի է ծառայել այս թուրք իշխանություններին»,- լրագրողներին ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:
Ծնողները հայտարարեցին, որ նստացույց են սկսում, իսկ հետագա քայլերի մասին կտեղեկացնեն։
Ակցիայի մասնակից ծնողները նաև կոչով դիմեցին Աբովյանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Գայանե Հակոբյանին, նրան հորդորելով դադարեցնել հացադուլը։
«Մենք բոլորս Գայանե ենք, ազատություն Գայանեին»՝ բացականչում են ակցիայի մասնակիցները։
«Նիկոլ Փաշինյանը անցել է ամեն կարմիր գիծ, այստեղ չկա ոչ մի ժողովրդավարություն։ Ազատություն առաին կին քաղբանտարկյալին»,- ասացին զոհված զինծառայողների հարազատները՝ դեսպանատների մոտ։