22.02.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա նոր հարձակման պլաների մասին։
Նրա խոսքով, հարեւան պետությունը Հայաստանի տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան» և պատրաստվում է նոր պատերազմի։
Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ձգտում խաղաղության համաձայնագրի՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Փոխարենը, ըստ Փաշինյանի, նպատակը Հայաստանում նոր տարածքներ նվաճելն է: