top of page

Տոտո Կուտունյոն համարում էր, որ հայերի և իտալացիների միջև շատ ընդհանրություններ կան

22.08.2023

Մահացել է իտալացի հայտնի կոմպոզիտոր և երգիչ Տոտո Կուտունյոն։


Նա 80 տարեկան էր։


Տոտո Կուտունյոն երկու անգամ այցելել էր Հայաստան: Երկրորդ անգամ՝ 2008-ին "Շանգրի լա" խաղատան բացման առիթով:


Այդ օրերին տված ասուլիսում նա ասել էր.


"Ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ: Հայերի և իտալացիների միջև շատ ընդհանրություններ կան, և պատահական չէ, որ ես ինձ այստեղ զգում եմ, ինչպես տանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդից հյուրընկալության, պրոֆեսիոնալիզմի և քաղաքակրթության համար:"

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page