09.06.2023
Վորոնեժում պայթուցիկ տեղափոխող անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմահարկ բնակելի շենքերից մեկի մեջ։ Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի խոսքով՝ Բելինսկի փողոցում անօդաչու թռչող սարք է «տապալվել»։ Երկու մարդ վիրավորվել է, հավելել է նա՝ չմանրամասնելով։
Քաղաքի բնակիչները հունիսի 9-ի առավոտյան հայտնել են պայթյունի ձայնի մասին։ Ավելի ուշ հայտնվել են վնասված բնակելի շենքի լուսանկարները։
Նույն շենքում է ապրում նաև Մամիկոն Նիկողոսյանի ընտանիքը: Yerevan Online Magazine-ին նա փոխանցեց, որ շենքում 4 հայ ընտանիք է ապրում, նրանք չեն տուժել: Ըստ նրա՝ պայթյունի ձայնն ուժգին էր, այն տեղի է ունեցել իրենցից 4 հարկ ներքև:
Ըստ պաշտոնական տեղեկտվության՝ երկու հոգի վիրավոր են: