top of page

Վարակը հասավ ոստիկաններին


ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ոստիկանության համակարգում ներկա պահին կորոնավիրուսով վարակված 6 ծառայող կա, ևս 16–ը մեկուսացված են։

«Ոստիկանները պրոֆիլակտիկ չեն թեստավորվում։ Թեստավորվում են միայն այն ոստիկանները, որոնք կարող են խնդիր ունենալ»,– ասաց Մհրյանը։ Այդուհանդերձ, նրա խոսքով, ոստիկանությունը շարունակում է խստորեն հսկել տեղաշարժի սահմանափակման ռեժիմը։ Օրինակ` ապրիլի 6-ի դրությամբ ոստիկաններն ուղեկցել են ԻԻՀ–ից Հայաստան մուտք գործած 515 բեռնատար ավտոմեքենաների։

«Ուղեկցման ընթացքում սահմանափակվել է երթուղուց դուրս տրանսպորտային միջոցների ու վարորդների տեղաշարժը` կանխելով բնակչության համար հնարավոր վտանգը» ,– ասաց Մհրյանը։

Նրա խոսքով` ոչ միայն սահմանային անցակետում, այլև ՀՀ մարզերի ճանապարհներին տեղակայված հսկիչ կետերում վարորդների առողջական վիճակը պարբերաբար ստուգվում է, կատարվում են պարտադիր ջերմաչափումներ։

Ինչ վերաբերում է Հայաստան–Արցախ ավտոճանապարհին կատարվող հսկողությանը, փոխոստիկանապետը հայտնեց, որ ապրիլի 6-ի դրությամբ արգելվել է ավելի քան 500 ավտոմեքենաների մուտքն Արցախ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 833–ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 11–ով։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page