20.09.2023
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը, եւ սա է ՀՀ-ի առաջնահերթությունը, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է թավշյա ագենտուրայի հիմնասյուներից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Պատասխանելով ճշտող հարցին՝ մենք չպե՞տք է միջամտենք Արցախում ռազմական գործողություններին, նա դրական է պատասխանել եւ ասել, որ դա խաղաղապահների, միջազգային հանրության գործն է։ «Մենք պետք է ինտենսիվ աշխատենք միջազգային հանրության հետ, նաեւ Ռուսաստանի հետ, որ նա իր պարտավորությունները կատարի»:
Այս ստահակը դժվար թե այնաստիճան հիմար լինի, որ չհասկանա, թե ոչ ոք էլ չի միջամտելու, կոչերից բացի, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ի դեմս ռուս-թուրքական ագենտուրայի հրաժարվել է պաշտպանել իր քաղաքացիներին։ Նաեւ հասկանում է, որ առանց ՀՀ բանակի հակահարվածի Արցախի եւ Բաքվի ուժերը 1:100 հարաբերակcություն ունեն: Սա Նիկոլի երեկվա ուղերձին ներդաշնակ երաշխիք է մեծ տերություններին, որ Հայաստանը չի միջամտելու։
Մյուս ստահակը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իր ավելի լայնլիազորություններին համեմատ, Նյու Յորքում ՄԱԿ Ընդհանուր ժողովիշրջանակներում դռնեդուռ ընկած երաշխիքներ է բաժանում, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է պաշտպանությունից եւ մոտակա շաբաթներինընկնելու է։
Հավելենք նաեւ, որ մեծ տերությունները այս մարդասպանների կաշին եւս չեն փրկելու արդար դատաստանից: