top of page

Սահմանափակումները հանվում են

13.05.2020, ԵՐԵՎԱՆ

Արտակարգ դրությունը երկարաձգվելու է, բայց սահմանափակումները՝ ոչ: Այս մասին փողոցում շրջայցի ժամանակ բնակիչների հարցերին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Արտակարգ դրությունը հետևյալի համար է պետք այս փուլում, որ եթե Աստված չանի պետք լինի որոշ բնակավայրեր փակել, կարողանանք փակել: Այսինքն՝ մեր պլանն այս է՝ արտակարգ դրությունը երկարացնենք, բայց սահմանափակումները հանենք: Մտածում ենք խստացնենք, որ փողոց առանց դիմակի դուրս գալ չթույլատրվի»,- ասաց Փաշինյանը:


Հրապարակ թերթն իր հերթին գրում է. Մայիսի 14-ին արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու որոշումն արդեն կարծես հաստատ է, այն կայացրել են ավելի շատ քաղաքական նկատառումներից ելնելով, որպեսզի հնարավորինս հետաձգվի սահմանադրական հանրաքվեի անցկացումը, որը ստիպված կլինեն անցկացնել արտակարգ դրության ավարտից 50-65 օր հետո։

Մենք տեղեկացանք, որ միայն հասարակական տրանսպորտը դեռեւս չի աշխատի, հարցը կքննարկեն արտակարգ դրությունը երկարացնելուց օրեր անց, փոխարենը կգործեն առեւտրի մեծ կետերը՝ մոլերը։ Մի վերապահում են միայն անում՝ եթե 2 շաբաթ անց վիճակը վատանա, ապա նորից կանցնեն սահմանափակումների խստացման ռեժիմին։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page