24.06.2023
Հնարավոր իրադարձությունների առնչությամբ, որոնք կարող են հանգեցնել անկայունության և անկարգությունների, մենք դիմում ենք Ռոստովի հայերին՝ Ռուսաստանի ներքին հակամարտությունում չեզոքություն պահպանելու կոչով։ Մնացեք տանը, զերծ մնացեք ակցիաներին մասնակցելուց և մի խառնվեք տեղի ունեցողին։ Առանց հատուկ անհրաժեշտության աշխատեք դուրս չգալ տնից:
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կողմից Ռոստովը գրավելու լուրերը լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Նման դժվարին պահերին կարևոր է հանգստություն պահպանել և խուսափել որևէ միջամտությունից։
Ռոստովի մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 989 502 96 50։
Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ռոստովի հայերին՝ դուրս չգալ փողոց և չաջակցել որևէ գործողությունների, իսկ խոր սրտացավության ու հայրենասիրության նոպաներից առաջ երբեմն հիշել, որ իրենց իրական հայրենիքը Հայաստանն է, ոչ թե Ռուսաստանը: