top of page

Ջիգարխանյանը չի ճանաչում մտերիմներին

19 ապրիլի 2020, ԵՐԵՎԱՆ

84-ամյա հայազգի անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը ԱՄՆ-ից վերադարձել է Մոսկվա նրա մոտ` չնայած կորոնավիրուսի համավարակին: Այս մասին գրում է «Էքսպրես Գազետա» թերթը:


Իմանալով թռիչքների դադարեցման մասին Տատյանա Վլասովան թողել է իր բոլոր գործերը և շտապ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որպեսզի մինչև սահմանների փակվելը կարողանա հասնել Մոսկվա:


Ինչպես պատմել է Վլասովայի և Ջիգարխանյանի որդին` Ստեփանը, իր մայրը հավաքվել է ընդամենը 3 ժամվա ընթացքում, որպեսզի հասնի Ջիգարխանյանի մոտ, որն արդեն դադարել է ճանաչել անգամ հարազատներին:


«Մայրիկը Ռուսաստան է գնացել երկու թեթև ճամպրուկներով, թողնելով տունն ու վաստակած ամբողջ ունեցվածքը: Մեկուկես ամիս առաջ նա ժամանակավորապես վերադարձել էր Լաս Վեգաս, որպեսզի լուծի մի քանի խնդիրներ կապված անշարժ գույքի և տնտեսության հետ: Առաջվա պես պարբերաբար Ռուսաստանից ԱՄՆ գնալ-գալը նրա համար ներկայումս դժվար է: Սակայն մտածելով, որ մոտակա ժամանակներս այլև հնարավորություն չի լինի գնալ Մոսկվա` Արմեն Բորիսովիչի մոտ, նա որոշում ընդունեց շտապ մեկնել Ռուսաստան»,-տեղեկացրել է Ստեփան Ջիգարխանյանը:


Նևադայից Մոսկվա ճանապարհը երկու օր է տևել` մի քանի միջանկյալ կանգառներով: Վլասովան Մոսկվա է եկել Լաս Վեգաս-Դետրոյթ-Նյու-Յորք-Սանկտ-Պետերբուրգ-Մոսկվա երթուղով: Միայն դրանից հետո է Վլասովան հայտնվել Ջիգարխանյանի բնակարանում, որից հետո անմիջապես գնացել է խոհանոց` պատրաստելու համար Ջիգարխանյանի սիրելի կոտլետներով պյուրեն:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page