top of page

Պուտինը կների Պրիգոժինին, բայց կուղարկի Բելառուս՝ վայելելու մնացած կյանքի օրերը

24.06.2023

Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված ռազմական ապստամբության քրեական գործը կկարճվի, իսկ Վագների հիմնադիրը «կմեկնի» Բելառուս։ Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Դուք ինձ հարցնում եք, թե ինչ կլինի անձամբ Պրիգոժինի հետ: Նրա նկատմամբ քրեական գործը կկարճվի, և նա կմեկնի Բելառուս»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։ «Պուտինի խոսքն է երաշխիքը, որ Պրիգոժինը կկարողանա մեկնել Բելառուս»:


Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Վագների վարձկանները, ովքեր մասնակցել են ապստամբությանը, հրամանով չեն ենթարկվի քրեական հետապնդման՝ «հաշվի առնելով նրանց վաստակը ճակատում»։ Կռվողները կվերադառնան իրենց ճամբարներ, իսկ նրանցից ոմանք, ցանկության դեպքում, պայմանագրեր կկնքեն ՌԴ ՊՆ-ի հետ։ «Ի վերջո, մեզ հաջողվեց կարգավորել այս իրավիճակը՝ առանց հետագա կորուստների, առանց լարվածության մեծացման»,- ասել է Պեսկովը։


Նա հաստատել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն իսկապես, Ռուսաստանի Դաշնության նախագահի խնդրանքով, բանակցություններ է վարել, որոնց արդյունքում Պրիգոժինը համաձայնել է դադարեցնել ռազմական ապստամբությունը։


«Դուք ինձ հավանաբար կհարցնեք, թե ինչու նախագահ Լուկաշենկոն։ Բանն այն է, որ Ալեքսանդր Գրիգորիևիչը վաղուց անձամբ ծանոթ է Պրիգոժինի հետ՝ մոտ 20 տարի։ Դա նրա անձնական նախաձեռնությունն էր, որը համաձայնեցվել է նախագահ Պուտինի հետ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Կրեմլը «երախտապարտ է Լուկաշենկոյին այդ ջանքերի համար»։


Նա նաև նշել է, որ շաբաթ օրվա ապստամբությունը չի ազդի «հատուկ ռազմական գործողության» ընթացքի վրա, Վլադիմիր Պուտինը չի ծրագրել նոր ուղերձներ ռուսներին և չի փոխել իր վերաբերմունքը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page