top of page

«Պայթյունից այրվածները ցավից բղավում էին, բայց օգնող չկար». իրական դժոխք Ստեփանակերտում

25.09.2023

Պայթյունից վիրավորում ստացածները ցավից բղավում են, բայց օգնող չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից վիրավորում ստացած Արմեն Բեգլարյանի հարազատը։


«Հարազատներս այնտեղ են եղել, վիրավոր վիճակում են : Մարդկանց այրվածքներն այնքան խորն են, որ մինչև ոսկորներն են հասել։


Մարդիկ ցավից բղավում են, բայց օգնող չկա, գոնե Կարմիր խաչը Հայաստան հասցնի այդ մարդկանց»,- պատմեց նա։


Տուժածի հարազատը պատմեց, որ իրենք գնացել էին բենզին վերցնելու, որպեսզի գան Հայաստան։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page