top of page

«Ուզեցի տունս վառեմ, սիրտս չտվեց, կարալյոկս լավ էր բռնել էս տարի, թուրքը կուտի, մի նամակ եմ գրել...»

28.09.2023



«Ուզեցի տունս վառեմ, սիրտս չտվեց, ամաններս լվացի, դասավորեցի, ոնց որ հյուր պիտի գար... Կարալյոկս լավ էր բռնել էս տարի։ Թուրքը կուտի։


Մի նամակ եմ գրել, գրել եմ` էս տանը մաքուր, արդար քրտինքով ապրող մարդիկ են ապրել, էս տունը մաքուր կպահեք։ Մեկ էլ խնդրել եմ, որ ծաղիկներս ջրեն»։


Երկրորդ անգամ է թողել տուն, առաջինը` Սումգայիթում։


«Երրորդ անգամ տուն թողնել չեմ ուզում։ Ոչ երիտասարդությանս ժամանակն ապրեցի, ոչ հիմա ապրեցի... Տուն սարքելով ծերացա»։


Գնալիս մի քիչ երերում է։ Հետո շտկում մեջքը։


Ձեռքին պինդ սեղմում է դեղին թղթի կտորը. կացարանի համար հեռախոսահամար է, ոչ իր տան, դեռևս ոչ իր երրորդ տան։


Նարինե Վարդանյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page