22.05.2023
Հանրապետության հրապարակում այսօր՝ մայիսի 22-ին, ոստիկանական ուժեր են կենտրոնացվում` Փաշինյանի ասուլիսին ընդառաջ:
Նշենք, որ վարչապետի մամուլի ասուլիսը կմեկնարկի ժամը 12-ին:
Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։