26.06.2023
«Մարդ, ով հաջողակ էր ամեն ինչում»,- այսպես է գրել Արտեմի Սերգեյի Այվազյանի մասին 1997 թվականին ռուսական մշակութային թերթը:
1902 թ. ծնված Արտեմի Այվազյանը նշանավոր տոհմից էր՝ կրթված ու զարգացած ընտանիքի զավակ: Հայրն իրավաբան էր՝միևնուն ժամանակ երաժշտաքննադատ, գեզարվեստական գրականության թարգամանիչ: Մայրը՝ դաշնակահարուհի էր և որդուն փոքր հասակից սովորեցրել էր նվագել դաշնամուր և այլ երաժշտական գործիքներ:
Արտեմի Այվազյանը նախընտրեց թավջութակը և որպես կատարող մեծ հաջողությունների հասավ: Նա երաժշտական կրթություն ստացավ, նախ՝ ավարտելով Թիֆլիսի կոնսերվատորիան ( 1923թ.), ապա` Մոսկվայի (1932թ.), իսկ այնուհետև նաև կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1935թ.):
Կոմպոզիցիայի նկատմամբ հետաքրքրություն Արտեմի Այվազյանը դրսևորել է դեռ Թիֆլիսի կոնսերվատորիայում ուսանոլու տարիներին: Նա դասեր է ստացել Ալեքսանդր Սպենդիարյանից, ով բարձր է գնահատել իր սանի տաղանդը:
Արտեմի Այվազյանն իր կազմակերպչական տաղանդը դրսևորել է դեռ շատ երիտասարդ` 25 տարեկան հասակում, երբ 1927թվականին նրան գործուղել էին Լենինական (Գյումրի), որպես երաժշտական ստուդիայի տնօրեն ու մանկավարժ:
1936 թվականին Արտեմի Այվազյանը տեղափոխվում է Երևան: 1938թվականին՝ ինչպես հիշում է Արտեմի Այվազյանը. «Վերադաս կազմակերպությունները ցանկանում էին Հայաստանում ստեղծել մի երաժշտախումբ` աշխույժ, կենսուրախ և ազգային՝ ջազի պես մի բան: Այդ գործը հանձնարարեցին ինձ»:
Արտեմի Այվազյանը գերազանց է կատարել այդ առաջադրանքը: «Մոսկվայում Հայկական արվեստի տասնօրյակից առաջ, որպես տասնօրյակի ղեկավարներ, Երևան ժամանեցին ժողովրդական արտիստներ Ռուբեն Սիմոնովն ու Ալեքսանդր Մելիք-Փաշաևը: Ես զարմացած էի, շփոթված և ցնցված, երբ իմ ղեկավարած երաժշտախմբի հանրային լսումից հետո նրանք վեր թռան իրենց տեղից, սկսեցին ցնծությամբ սեղմել ինձ իրենց գրկում ու հիացած բացականչել. «Հրաշալի է: Արտասովոր է: Կոլորիտային է: Սա այն է, ինչ պետք է»: Ջազն անմիջապես ընդգրկվեց տասնօրյակի ծրագրի մեջ: Նույնիսկ հիմա՝ 82 տարի անց, անդրադառնալով այդ տարիներին, հնարավոր չէ առանց հուզմունքի ու հպարտության գնահատել, այն մեծագույն հաջողությունը, որը գրանցել է Արտեմի Այվազյանի Հայկական ջազը: Նվագախմբը վաստակել էր, խորհրդային տարիների, երեք լավագույն նվագախմբերից մեկի համբավը։ Հիացական ծափահարում էին ոչ միայն Միության խոշոր քացաքներում` Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Խարկովում, Ռիգայում, Օդեսայում, Բաքվքւմ, Թբիլիսիում, այլև Միության տարբեր անկյուններում, զորամասերում, խոշոր գործարաններում և մեծ նավերի տախտակամածներիՆ: Թվում էր, թե հռչակավոր երաժշտախումբ ղեկավարելը, հյուրախաղերի մեկնելն ու միաժամանակ ստեղծագործելը մեկ մարդու համար պետք է որ բավարար լիներ:
Սակայն 1939 թվականին Արտեմի Այվազյանին նշանակում են Ֆիլհարմոնիայի փոխտնօրեն և գեղարվեստական ղեկավար: Աշխատանքի անցնելով, նրա մոտ ծնվում է մի գաղափար, ինչպես ինքն է գրում. «Էստրադային ամեն ինչ զատել ֆիլհարմոնիայից և ստեղծել ինքնուրույն հաստատություն»: Շուտով ստեղծվում է Հայպետէստրադան, որի տնօրեն է նշանակվում նա: Որոշ ժամանակ անց, Արտեմի Այվազյանը նշանակվում է օպերետայի թատրոնի գեղարվեստական ղեվակար ու տնօրեն: Այդ ասպարեզում էլ նա հաջողությունների է հասնում: Թատրոնն իր հաստատուն տեղն է զբաղեցնում մեր հանրապետության մշակութային կյանքում: Հայաստանի պետական ջազը Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրից իր բնականոն համերգային գործունեության մեջ ունեցավ ելույթներ՝ Կարմիր բանակի զորամասերում` ինչպես թիկունքում, այնպես էլ ռազմաճակատում:
Ելույթներով հանդես էր գալիս հոսպիտալներում, նավերի վրա, Կարմիր բանակի տներում, առաջին գծում: Այն մասին, թե ինչպիսի ոգևորությամբ և ապշելի հաճախականությամբ էին ելույթ ունենում՝ օրը երկու, նույնիսկ երեք համերգ Կարմիր բանակի զինվորների համար՝ վկայում են արխիվային փաստաթղթերը: Պատերազմը ավարտվում է, երկիրն ամոքելով վերքերը՝ ոտքի է կանգնում։ Եվ, ինչպես նախկինում, Արտեմի Այվազյանի ղեկավարած հռչակավոր Հայաստանի Ջազը համերգներով հանդես է գալիս Խորհրդային տարածքներում: 1956թվականին` 18 տարի անց, իր դիմումի համաձայն Արտեմի Այվազյանը հրաժեշտ տվեց իր նվագախմբին, իր դիմումի համաձայն Արտեմի Այվազյանը հրաժեշտ է տալիս իր նվագախմբին:
Հետագա տարիներին նա ապրում էր ստեղծագործական բեղուն կյանքով: Հատկանշական է կինոնկարների համար գրված երաժշտությունը` «Ձյունե թագուհին», «Մոր սիրտը», «Ինչու է աղմկում գետը», «Պոեմ Հայաստանի մասին»:
Նրա գրչին են պատկանում Երկու կոնցերտ` թավջութակի և նվագախմբի համար, Երրորդ սոնատը` սիմֆոնիկ նվագախմբի համար:
Արտեմի Այվազյանը կյանքին հրաժեշտ է տվել 1975 թվականին` Երևանում, որին նվիրաբերել էր իր ստեղծագործական ողջ ավյունն ու մեծ հոգու ջերմությունը: