top of page

Նա Արցախին նվիրված էր ավելի շատ, քան հայերի մեծամասնությունը. բարոնուհի Քերոլայն Քոքսի մոտ ալցհայմերի հիվանդություն է ախտորոշվել

05.02.2025



Հայաստանի լավագույն բարեկամ, Հայաստանն անվերապահորեն սիրող Բարոնուհի Քերոլայն Քոքսի մոտ Ալցհայմերի հիվանդություն է ախտորոշվել:

Ինչպես մի փոքր ինտելեկտ ունեցողները գիտեն` հիվանդությունը պրոգրեսիվ է, բուժում չունի և մահացու է:


Ակնհայտ է, որ Բարոնուհու վիճակն այսուհետ միայն վատանալու է:

Տասնյակ, եթե ոչ հարյուրից ավելի այցեր Հայաստան` ներառյալ Արցախի հատված, տասնյակ ելույթներ Լորդերի Պալատում, լոբբինգ և քարոզչություն հօգուտ Հայկական հարցի:


Որ վերջում ջուրը լցնեն, իսկ ինքը` մոռացության և ուրացության մատնվի, որովհետև իր կյանքի գործը, իր` ինքն իրեն շնորհած առաքելությունը ի չիք է դարձել: Նրանց ջանքերով` որոնց համար Բարոնուհին արեց ամեն բան:


Բարոնուհի Կոքսը դեռ միառժամանակ կշարունակի աշխատել իր բարեգործական նախագծի վրա, բայց Հայաստանն այլևս նրան թերևս չի տեսնի:


Պղծվեց ամեն բան, կորավ ամեն բան, տմարդիության ջրերը սրբեցին-տարան ամեն ինչ ու ամեն բան:


Հողն ու մաքուր եզակիների կյանքի զոհողություններն էին ափսոս ...


Շնորհակակությու´ն իմ լավ բարեկամ, քո նվիրման համար:


Գոնե ես քո վաստակն իմ հայրենիքի հանդեպ չեմ ուրանա:


ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page