top of page

Մոսկվայում տագնապով ոտքի են հանել ՕՄՈՆ-ը. ռազմական տեխնիկա փողոցներում

24.06.2023

Մոսկվայում այն բանից հետո, երբ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը փաստացի հայտարարեց հեղաշրջում իրականացնելու մտադրության մասին, ռազմական տեխնիկա է հայտնվել փողոցներում։


«Բոլոր կարևորագույն օբյեկտները, պետական ​​մարմինները և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները վերցվել են ուժեղացված պաշտպանության տակ», հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։


Գործակալության տվյալներով՝ տագնապ է տրվել ՕՄՈՆ-ի ստորաբաժանումներին։ Քաղաքի բնակիչները հայտնում են, որ փողոցներում զրահամեքենաներ կան։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page