30.05.2023
ԱՐՇԱՎԻՐ ՆԱԶԱՐԵԹ ԱՔԹԵՐՅԱՆ
(1907-1997) – ռումինացի գրող
Ծնվել է նավահագստային Կոնստացա քաղաքում, հայ թատերական գործիչների ընտանիքում:
1949 թվականին հակակոմոնիստական գործունեության համար ձերբակալվել և 15 տարով նետվել է բանտ:
Բանտից դուրս գալով այս բազմատաղանդ էնցիկլոպեդիստ հայ մարդը խմբագրել է Ռումինական Մեծ Հանրագիտարանը։
Սա իրական հրաշք է. 15 տարի բանտում տառապելուց հետո գրել է երկրի Մեծ Հանրագիտարանը:
Անհավատալի բան է, գիտական և մարդկային մեծ սխրանք։ Ինչքա՜ն խելք, գիտելիք և կամք է ունեցել:
Նայեք բազմաչարչար դեմքին, խորունկ ու թախծոտ աչքերին, մեջները ծովից ծով Հայաստան կա, Ռումինիան էլ հետը:
Է՜խ, Արշավիր, Արշավիր․․․
Մահացել է 1997 թվականին։
Թաղված է Բուխարեստում։
2020 թվականին Բուխարեստի քաղաքապետարանը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը անվանակոչել է մեծ գիտնական և գրող Արշավիր Աքթերյանի անունով։
Արշավիր Աքթերյան փողոցը Բուխարեստում
Վիկտոր Վահանյան