top of page

Մոռացված հայեր. Կաետան Ստեֆանովիչ


ԿԱԵՏԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ -

ԿԱԵՏԱՆ ՍՏԵՖԱՆՈՎԻՉ (1886-1920)


Լեհաստանի մեծագույն նկարիչներից է։ Լվովի հայերից էր։


Ծնվել է 1886 թվի հուլիսի 12-ին Լվովում, հայ մտավորականների

ընտանիքում։


Հայրը՝ Անտոն Ստեֆանովիչը եղել է անվանի նկարիչ։


Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է

Լվովի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը։


1906 թվի տեղափոխվել է Կրակովի նրբագեղ արվեստների Ակադեմիա։


1908-1910 թթ․սովորել է Մյունխենի Գեղարվեստի Ակադեմիայում։


Սովորել է նաև Փարիում՝ դեկորատիվ արվեստի Ազգային դպրոցում․․․


Լվովում դասավանդել է Գեղարվեստական-արդյունաբերական

դպրոցում։


Մշտապես մասնակցել է Լվովի նկարչական ցուցահանդեսներին։


Իր գործերը ցուցադրվել են Լվովի, Կրակովի, Վարշավայի, Պոզնանի բոլոր խոշոր ցուցահանդեսներում։


1913 թվին ունեցել է անհատական ցուցահանդես Լվովում, հետո՝

Կրակովում և Պոզնանում։


Լեհական գեղարվեստական WIANKI ամսագրի հիմնադիրներից ու

հեղինակներից մեկն էր։


Նկարել է դիմանկարներ, դեկորատիվ-ֆանաստիկ և

խորհրդանշանական պատկերներ,

ձևավորել է գրքեր, կանացի հագուստ և այլ նրբագեղ իրեր։


Ունի զինվորական թեմատիկայով նկարների շարք, երբ ծառայել է

Յուզեֆ Պիլսուդսկու անվան հեծյալ գնդում։


Զոհվել է 1920 թվի սեպտեմբերի 20-ին՝ զինվորական պարտքը

կատարելիս։


Պարգևատրվել էլ է․

Order Virtuti Militari V klasy;

Odznaką za Wierną Służb;

KrzyżemObrony Lwowa;

Krzyżem Walecznych;

1933, Krzyżem Niepodległośc


․․․ Եղել է նաև ուրիշ պատերազմ, ուրիշ Ստեփանյան․․․


Մեծ նկարիչ Ստեփանյանը պաշտպանվում էր Արևելքից,

Մեծ օդաչու Ստեփանյանը պաշտպանվում էր Արևմուտքից․․․


Հայերս ի՞նչ գործ ունենք Գիշատիչների խրախճանքում։


- Տեր Աստված, այնպես արա, որ մարդիկ արարեն, ոչ թե ավերեն․․․


Միայն Լեհաստանում մի տասնյակից ավել

Համաշխարհային մակարդակի հայազգի նկարիչ կա՝


ՍԻՄՈՆ ԲՈԳՈՒՇ (ԲՈՂՈՍՅԱՆ)

ԵԺԻ ՇԻՄՈՆՈՎԻՉ (ՍԻՄՈՆՅԱՆ) (մյուս ազգանունը՝ Սեմիգինովսկի-Էլուտեր)

ԹԵՈԴՈՐ ԱՔՍԵՆՏՈՎԻՉ (ՏԵՐ-ԱՔՍԵՆՏ)

ԿԱԵՏԱՆ ՍՏԵՖԱՆՈՎԻՉ (ՍՏԵՓԱՆՅԱՆ)․․․


Առնվազն այս 4 լեհահայ նկարիչներին կարելի է դասել

Հովհաննես Այվազյանի (կեղծանունը՝ Այվազովսկի),

Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի,

Ոստանիկ Ադոյանի (կեղծանունը` Արշիլ Գորկի), մյուս հայ մեծ

նկարիչների կողքին։


Եժի Սիմոնյանը (կեղծանունը՝ Շիմոնովիչ) դասական ոճի նկարիչ է։


Կուլտուրական մարդը չի կարող չգիտենալ Ռաֆաելին և Ռուբենսին։


Բայց ինչու՞ կարող է չգիտենալ Եժի Սեմիգինովսկի-Էլեուտերին,


այլ կերպ ասած՝ Շիմոնովիչ-Սիմոնյանին, որը Ռաֆաել-Ռուբենս

տարածքում է։


Կարող եք ասել․ ի՞նչ նկարիչ, ի՞նչ Շիմոնովիչ, Հայրենիքը վտանգված

է։


340 տարի առաջ էլ Հայրենիքը վտանգված էր,

երբ հանճարեղ նկարիչ Սիմոնյան-Շիմոնովիչը կռվում էր հայկական

զորախմբում․․․


Փոխվել են դաշնակիցները, աշխարհագրությունը, բայց թշնամին նույնն

է․․․


Հերոսական էր և ողբերգական Կաետանի ճակատագիրը․․․

Հեծելազորի կապիտան

Կաետան Անտոնի Ստեֆանովիչ։

Թաղված է Լվովի պաշտպանների

գերեզմանոցում


Կաետան Ստեֆանովիչի նկարներից․

ԿԱԵՏԱՆ ՍՏԵՖԱՆՈՎԻՉ․

ԻՆՔՆԱՆԿԱՐ, 1910


ԿԱԵՏԱՆ ՍՏԵՖԱՆՈՎԻՉ․

ԸՆԿԵՐՈՒՀՈՒՍ՝ ՍԱԲԻՆԱՅԻ ՆԿԱՐԸ, 1913


ԿԱԵՏԱՆ ՍՏԵՖԱՆՈՎԻՉ․

ԱՂՋԻԿԸ ԵՎ ՕՁԸ, 1915


ԿԱԵՏԱՆ ՍՏԵՖԱՆՈՎԻՉ․

ԼԵԳԵՈՆԵՐԻ ԵՐԳԸ, 1916


Վիկտոր Վահանյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page