top of page

Մաշկի հետ կապված խնդիրներ՝ Covid-ից հետո. մանրամասնում է բժիշկ-մաշկաբանը

04.05.2021, ԵՐԵՎԱՆ

բժիշկ-մաշկավեբերաբան


Առկա համաճարագային վիճակը, որը պայմանավորված է կորոնավիրուսային վարակով, դեռևս շարունակվում է մնալ որպես արդիական խնդիր։ Ամենուրեք ինտենսիվ պայքար է մղվում դրա կանխարգելման և հիվանդերի բուժման համար։


Ինչպես գիտենք, առաջին անգամ COVID-19 վիրուսային շտամը բացահայտվեց Չինաստանի Ուհան քաղաքում։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ մարդու օրգանիզմում նրա կենսագործունեության հետևանքները՝ յուրահատուկ բորբոքային գործընթաց՝ իր բոլոր բացասական հետևանքներով։


Գիտական հետազոտությունները և դիտարկումները ցույց տվեցին, որ թոքային բարդություններից զատ, այն առաջացնում է նաև արտաթոքային ախտահարումներ (օրինակ՝ ներանոթային թրոմբագոյացում և այլ), որը ներառում է նաև մի շարք մաշկային ախտաբանական վիճակների և հիվանդությունների հրահրումը, ինչպիսիք են եղնջացանը, միաձուլվող էրիթեմատոզ/ բծահանգուցիկային/կղզիականման ցանավորումը, հանգուցիկաբշտիկային էկզանթեման, վուլգար բշտախտը և այլն։


Բոլոր այստեսակ COVID-19 ասոցացված և զուգորդված բարդությունները դիտվում են ինչպես հիվանդության բուն ախտաբանության հետևանքով, այնպես էլ հետվարակային շրջանում՝ օրգանիզմի իմուն կարգավորման ոչ ադեկվատ ռեակտիվության։


Չնայած COVID-19- ի հետ կապված մաշկային դրսևորումները ավելի ու ավելի հաճախ են հաղորդվում, այնուամենայնիվ դրանց ճշգրիտ հաճախականությունը դեռևս գնահանման փուլում է, իսկ նրանց պաթոֆիզիոլոգիական մեխանիզմները հիմնականում անհայտ են: Բացի այդ, ապացույցներ են կուտակվում այն մասին, որ COVID-19- ի հետ կապված մաշկային դրսևորումները չափազանց բազմաձև են:

Քննարկվում է նաև այն տեսակետը, որ որոշ մաշկային դրսևորումներ ուղիղ կապված են COVID-19-ի բուժման դեղամիջոցների դեմ ուղղված ռեակցիայի հետ։

սխեմա.1

COVID-19 ասոցացված մաշկային հիվանդությունների կլինիկական դրսևորումները


Այստեղ տրվում է COVID-19-ի հետ կապված մաշկային դրսևորումների համապարփակ ակնարկ ՝խմբավորված ըստ Մարցանոյի և համահեղինակենրի (Marzano et al)՝ հատուկ ուշադրություն դարձնելովկլինիկական առանձնահատկություններին, հիստոպաթոլոգիական առանձնահատկություններին, ենթադրյալ պաթոֆիզիոլոգիական մեխանիզմներին և բուժական գործընթացին:


Վերջին մի քանի ամիսների ընթացքում աճում են հաղորդագրությունները COVID-19- ի հետ կապվածմաշկային դրսևորումների մասին, որոնք գրավում են ինչպես միջազգային գիտական ​​հանրության, այնպես էլ լրատվամիջոցների ուշադրությունը:


Համաճարակի մեկնարկից մի քանի ամիս անցհրատարակվել են բազմաթիվ նկարագրական և համակարգված ակնարկներ COVID-19 մաշկաբանականդրսևորումների վերաբերյալ: Կլինիկական բնութագրերի, հիստոպաթոլոգիականհայտնագործությունների, COVID-19 համակարգային ախտանիշների խստության և COVID-19- ի հետկապված մաշկի դրսևորումների բուժական ներուժի ամփոփ պատկերը ներկայացված է աղյուսակ 2-ում:

սխեմա 2.

Կլինիկական առանձնահատկությունների, հիստոպաթոլոգիական տվյալների, COVID-19 համակարգային ախտանիշների ծանրության և մաշկային դրսեւորումների բուժման տարբերակների ամփոփ նկարագրություն:


Չնայած գրականության մեջ կան մի քանի վարկածներ բոլոր այս մաշկային դրսևորումների հիմքում ընկած պաթոֆիզիոլոգիական մեխանիզմների վերաբերյալ, դրանցից ոչ մեկը չի հաստատվում փորձագիտական ապացույցներով, և դեռևս պահանջում է էական պարզաբանում: Ավելին, միշտ պետք է բացառել մաշկային ցանավորումները, որոնք առաջացնում են այլ վիրուսների, բացառությամբ SARS-CoV-2-ի կամ այս վարակի բուժման համար նախատեսված դեղամիջոցների կիրառումից։


Բոլոր այս հարցերի պարզաբանման և խնդրի վրա վերջնական լույս սփրելու համար պետք է անցկացվեն փորձագիտական պաթոֆիզիոլոգիական լայնածավալ ուսումնասիրություններ և բազում կլինիկական դեպքերի ու տվյալների մանրամասն վերլուծություններ։


Միքայել Մխիթարյան

բժիշկ-մաշկավեներաբան


ՄԻՔԱՅԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՄԵԼ +37499 091 090 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page