top of page

Զառա Տոնիկյանի մասին այսօր քչերը գիտեն, որովհետև նա մուղամներ չէր երգում...

12.10.2024



Զառա Տոնիկյանի մասին այսօր շատ քչերը գիտեն: Ինչու՞: Որովհետև անչափ որակով էր, թր*աшդրբեջшնшկшն մուղամներ չէր երգում ու ստեղծում էր իսկական եվրոպական որակի, բայց զուտ հայկական էստրադա: Առանց դուդուկ-դհոլի, առանց տրեխային ազգայինի և առանց առաջադեմ օտարների բիթերն ու ելևէջները կապկելու:


Զառան իսկական ազգային արդի, ժամանակակից, էստրադային երաժշտություն էր մատուցում: Ու ստեղծում էր:


Հետո դադարեց մատուցել: Տասնամյակներով: Ինչու՞: Որովհետև իր ազգին դա պետք չէր: Ազգը Արմենչիկ, Արման Հովհաննիսյան, Լիլիթ չգիտեմինչյան և լավագույն դեպքում Արամե է լսում ու սիրում: Ու պահանջում:


Ես գաղափար չունեմ, թե ինչով էր վերջին տասնամյակներում զբաղվում Զառա Տոնիկյանը, որտեղ էր ապրում և ինչ էր անում: Եվ դա այս ազգի հերթական մեծագույն ամոթն է:


Արդեն մեկ ամիս է` ինչ Զառան չկա: Ու այդ մասին նրա արվեստն իմացողները միայն հիմա են տեղեկանում: Որովհետև մեկը, միայն այսօր է իմացել ու տեղեկացրել: Իսկ Արմենչիկի ազգին դա ոչ հետաքրիր էր և ոչ էլ է:


Զառան դարաշրջան էր: Նվաճող կայսրության կողմից իր հպատակներին պարտադրված մշակութային վերելքի դարաշրջանի մի փայլուն երևույթ, որ փայլեց ու մարեց, որովհետև վերելքն այդ պարտադրված էր, բարձրի ներքին մղումը` բացակա:


Զառան հայկական էստրադայի վերջին մոհիկանն էր: Հիմա մնացել են թերևս երկուսը: Երկուսից մեկը Լոսում ռեստորաններում էր երգում մինչև վերջերս: Երկրորդը, որ երբևէ առանձնակի փայլ չի էլ ունեցել, հիմա իր ապահով կայնք է վայելում Երևաններում և էլի Լոսերում:


Հանգչի´ր խաղաղությամբ Զառա Տոնիկյան: Հանգչի´ր խաղաղությամբ, հայկական որակյալ էստրադա:


ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page