27.11.2020
Հայաստանի Հանրապետության ՀՊԱ՛ՐՏ քաղաքացի 😠
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև երբ հարցնեն՝ որտեղից ես, ինչ ազգության, պիտի աամոթից ՀՊԱՐՏ գլուխդ կախես:
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև հազարամյակներ շարունակ օտարի լծի տակ տառապելուց հետո վերջապես փորձեցիր ստեղծել պետականություն ու 30 տարի շաունակ ՀՊԱՐՏՈՐԵՆ բռնաբարեցիր այն:
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև ազգովի շրջանառության մեջ դրեցիր «ազգերի ինքնորոշում» թեզն ու այսպիսով ՀՊԱՐՏՈՐԵՆ ճանաչեցիր թշնամուդ տարածքային ամբողջականությունը:
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև պատերազմի հաղթական ավարտից հետո անդադար խոսել ես տարածքներ վերադարձնելու մասին: Հիմա, կարծես, երազանքդ իրականացավ... Դեռ մի բան էլ ավելին...
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև հիմա թշնամուցդ ես սովորում՝ ինչպես կապիտուլիացիաի բերել «հակառակորդին»:
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև հիմա Արարատի պես Արցախին ես նայելու կարոտով... Դու դավաճանեցի՛ր քո հայրենակիցներին՝ իրենց ու քո հողը վաճառելով թշնամուն...
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև հեռուստատեսությամբ եղանակի տեսություն նայելիս այլևս տեսնում ես ոչ թե Արցախ, այլ Ստեփանակերտ: Դա՛ թողեցիր քեզ միայն, դեռևս...
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև եթե մինչև հիմա դե ֆակտո էիր Կրեմլի ստրուկն ու կոշիկ լիզողը, հիմա դա անելու ես ԴԵ ՅՈՒՐԵ՛:
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև մուրացկանին միշտ զզվանքով մուրացածն են շպրտում կամ չշպրտում: Իսկ դու ԵՐԲԵ՛Ք պահանջատեր չեղար...
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև ցավից ու անելանելիությունից ուրիշ դիմելու տեղ չունենալով գնացիր ու քեզ կործանողի դուռն ընկար՝ խնդրելով փրկել քո գերիներին:
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև ոչինչ չունես այլևս. ո՛չ ոգի, ո՛չ ապագայի հույս ու հավատ, ո՛չ կարող ուժ, ով քեզ կառաջնորդեր, ո՛չ տնտեսություն, ո՛չ հող, ո՛չ հայրենիք: Ու ՉԵ՛Ս ունենալու, որովհետև հիմա կունենաս Կրեմլի կողմից նշանակված ՍՏՐՈՒԿ, որը թույլ չի տա քեզ զարգացնել ո՛չ ռազմարդյունաբերություն, ո՛չ տնտեսություն, ո՛չ արտաքին արժանապատիվ ու ազգանվեր դիվանագիտություն... ոչի՛նչ:
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև դու թքեցիր բոլոր երեք պատերազմներում զոհված ու հաշմված քո լավագույն զավակների արյան ու տառապանքների վրա:
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև այդպիսինները դեռ շա՛տ են լինելու, ու դու շարունակելու ես նույն ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ դավաճանել նրանց:
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովետև հիմա փողոցները հեղեղելու փոխարեն ՀՊԱՐՏ նստած ենք տանը:
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև այնքան ՀՊԱՐՏ ես, որ ասում ես՝ եթե սա գնա, նախկիններն են գալու:
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որ այդ նախկինները դեռ ողջ են, դեռ քայլում են, դեռ քո ներսում են ու այնքան կան, որ եթե ՍԱ գնա, գալու են ՆՐԱ՛ՆՔ:
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որ քո բոլոր օղակներում վխտում են դավաճաններն ու մոլագարները: ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր ու ՀՊԱՐՏՈՐԵՆ կուլ տուր դա: Ու ՀՊԱՐՏՈՐԵՆ դիր այդ բոլորի բեռը քո ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ուսերին:
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր այն ցավով, որ դարերով գուրգուրել ես: Մազոխիստական ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ պատմի՛ր քո ապրած ամենամեծ ողբերգության՝ Ցեղասպանության մասին: Ողբա՛, գլխիդ մոխիր ցանիր ու լաց եղիր, բողոքիր բոլորից. անարդար աշխարհից, լուռ պետություններից: ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր, որովհետև այն բոլոր արհավիրքները, որոնց միջով անցար, քեզ ՈՉԻՆՉ չսովորեցրին: Դու սովորեցիր միայն բախտից դժգոհել, մղկտալ, կանչել՝ ՈՒՐ ԷԻՐ ԱՍՏՎԱԾ՝ մոռանալով, որ աստվածը դու էիր: Դո'ւ էիր լքել ինքդ քեզ:
ՀՊԱՐՏԱՑԻ՛Ր ու շեմքդ խնամքով մաքրի՛ր: Մի հատ էլ ՀՊԱՐՏ ձող տեղադրիր շեմքիդ՝ հարևանների ՀՊԱՐՏ դրոշի համար:
Լիլիթ Աբրահամյան