22.08.2023
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ պատկերված է Արցախից տղաների ու աղջիկների անցման գործընթացը Հաքարիի կամրջի ադրբեջանական անցակետով: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանց ուղարկում են սովորելու հայկական բուհեր։ Ադրբեջանական լրատվամիջոցներում նյութեր են հայտնվել, որտեղ արցախցի մի աղջկա հարցրել են անցակետը հատելու գործընթացի մասին նրա ընկալման և ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունքի մասին։ Աղջիկը դրական է արձագանքում, ինչը հայկական համացանցում հայրենասիրական ագրեսիվ քննարկումների առիթ է դարձել։
Այս երևույթը մեկնաբանությունների և բանավեճի լայն հոսք է առաջացրել առցանց հանրության շրջանում:
Հասարակության հուզական ու անուղեղ հատվածն իր պարտքն է համարում խորհուրդներ տալ ու նախատինք հնչեցնել աղջնակի հասցեին՝ առանց հասկանալու այն իրավիճակը, որում նրան ուղղվել է հարցը:
Որքա՞ն կարելի է ոչ ադեկվատ ու հիմար լինել՝ ապշել կարելի է: