top of page

Կտանեն Ծիծեռնակաբերդ՝ պետական մակարդակով

25.04.2020, ԵՐԵՎԱՆ

Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 24-ին, 82-ամյա պապիկին թույլ չէին տվել բարձրանալ Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Կոտորված 2 միլիոնն էլ իմն են, իմ աչքի լույսն են, իմ կյանքն են. քարահունջցի 82-ամյա Արտուշ Միրզոյանը Մարզահամերգային համալիրի մատույցներում սպասելու էր այնքան, մինչև նրան թողնեին բարձրանալ անմար կրակի մոտ։

«Եկել եմ գնամ անմեղ զոհերին խոնարհվեմ, ծաղիկ դնեմ, գնամ տուն։ Ես ոչ մեկին չեմ խանգարում, թերթ-մերթ չեմ կարդացել, եթե իմանայի տանից դուրս չէի գա։ Էսօր չեն թողնում, գիշերը կգնամ»։


Պապիկի ցանկությունն իրականացավ։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page