07.08.2023
Բրազիլիայի հեռուստատեսության և կինոաշխարհը կորցրեց վառ ու աչքի ընկնող անհատականության՝ Արասի Բալաբանյանին: Նա մահացել է այսօր՝ օգոստոսի 7-ին Ռիո դե Ժանեյրոյում: Այս տաղանդավոր դերասանուհին, ով հայտնի դարձավ բրազիլական հեռուստասերիալներում իր աչքի ընկնող դերերով, կյանքից հեռացավ՝ թողնելով հարուստ ժառանգություն և անմոռանալի տպավորություններ։ Բրազիլիայի Կամպո Գրանդե քաղաքում 1940 թվականին ծնված Արասի Բալաբանյանը բրազիլական հեռուստատեսության իսկական վետերան էր։ Նա իր կարիերան սկսել է դեռ 1963 թվականին և շատ արագ գրավել հանդիսատեսի սրտերը իր բացառիկ տաղանդով և յուրահատուկ հմայքով։ Նրա մասնակցությունը տարբեր նախագծերում նրան դարձրել է բրազիլական մշակութային ասպարեզի անբաժանելի մասը:
Արասի Բալաբանյանը երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չի ունեցել:
Հայուհու աստղը հատկապես վառ փայլեց «Նոր զոհը» սերիալում, որտեղ հնարավորություն ունեցավ մարմնավորել Ֆիլոմենա Ֆերետտոյի յուրօրինակ կերպարը։ Նրա տաղանդն ու նվիրվածությունը արվեստին ճանաչվեցին, և 1996 թվականին նա արժանացավ Բրազիլիայի լավագույն դերասանուհու հեղինակավոր մրցանակին։ Այս դերում նա ոգեշնչեց շատերին և անջնջելի հետք թողեց հեռուստատեսային արվեստի պատմության մեջ։
Արասի Բալաբանյանը ոչ միայն տաղանդավոր դերասանուհի էր, այլև անձնավորում էր ուժեղ կանացի անհատականություն: Նրա հեռանալը անդառնալի կորուստ է ողջ արվեստի աշխարհի համար. Արասիի տաղանդը, կիրքն ու նվիրումը չեն մոռացվի, իսկ մենք կհիշենք և կհարգեն նրան որպես պայծառ հայուհու, որը փայլեց բրազիլական մշակույթի երկնքում: