10.02.2023
Մոսկվայի «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի պատվիրակությունը օրեր առաջ գործնական ծրագրով գտնվում էր Հայաստանում, որի ընթացքում մի շարք հանդիպումներ անցկացրեց շահագրգիռ պետական կազմակերպությունների հետ` Ռուսաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Բանակցությունների արդյունքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ Հայաստանում իրականացնելու մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր` օգտագործելով հայկական կոլեկտիվ ռեսուրսը։ Խոսքը, մասնավորապես, գնում է գրինֆիլդ ֆորմատի տեխնոպարկ ստեղծելու մասին, որը կունենա ավելի քան 100 000 քմ մակերես, 40 հա տարածք։ Պլանավորվող ներդրումները մոտակա 5-7 տարում կկազմեն ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար։
Բացի Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումից, Կիլիկիա բիզնես ակումբը օգնում է նաև հայաստանյան իր գործընկերներին դուրս գալ ռուսական շուկա` օգտագործելով ռուսական խոշորագույն առևտրային ցանցերում ակումբի գործնական կապերը և ակումբի մասնակիցների բիզնես ենթակառուցվածքները։
«Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը ստեղծվել է 2014թ. Մոսկվայում: Այն ապակենտրոն, վերանձնյա և ցանցային հայկական ակումբ է, որը միավորում է հայ գործարարներին աշխարհի տարբեր երկրներից։