top of page

«Կարեն Անդրեասյանը մարդու իրավունքների պաշտպանից գահավիժել է դեպի մեծագույն իրավասպան»

21.06.2023

Վերջին երկու օրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ գերագույն դավաճանի կողմից բդխ գործուղված կարեն անդրեասյանը վերածվել է մեծագույն իրավասպանի։


Մի գործով՝ ակնհայտ անհիմն ձևով դռնփակ ռեժիմի անցում, դատավորի պաշտպանության իրավունքի բացահայտ ոտնահարում, մեկ այլ գործով՝ ստացիոնար բուժում անցնող դատավորի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք, իրեն ներկայացված բացարկը քննող դատավորների ուղղորդում, նիստից դուրս՝ լրագրողների նկատմամբ անհարգալից ու ցինիկ վերաբերմունք։


Մարդու իրավունքների պաշտպանից՝ գահավիժում դեպի մեծագույն իրավասպան։ Աննախադեպ է։ Իրոք աննախադեպ:


Ռուբեն Մելիքյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page