top of page

«Կանանց կամ պետք է աստվածացնել, կամ լքել։ Մնացած ամեն ինչը սուտ է». Էրիխ Մարիա Ռեմարկի հանճարեղ մտքերը կանանց մասին

08.03.2025



🔹 Հիշիր մեկ բան, տղաս․ երբեք, երբեք և ևս մեկ անգամ երբեք դու ծիծաղելի չես լինի կնոջ աչքում, եթե ինչ-որ բան անես նրա համար։

(«Երեք ընկեր»)


🔹 Ինձ թվում էր, որ կինը չպետք է տղամարդուն ասի, որ սիրում է նրան։ Այդ մասին թող խոսեն նրա փայլող, երջանիկ աչքերը։ Դրանք ավելի խոսուն են, քան որևէ բառ։

(«Երեք ընկեր»)


🔹 Կանանց կամ պետք է աստվածացնել, կամ լքել։ Ամեն ինչ մնացածը՝ սուտ է։

(«Հաղթական կամար»)


🔹 Եթե կինը պատկանում է ուրիշին, նա հնգապատիկ ավելի ցանկալի է, քան այն, ում կարելի է հեշտությամբ նվաճել․ դա հին օրենք է։

(«Սև հուշակոթող»)


🔹 Կանանց ոչինչ պետք չէ բացատրել, նրանց հետ միշտ պետք է գործել։

(«Գիշեր Լիսաբոնում»)


🔹 Կինը մետաղական կահույք չէ․ նա ծաղիկ է։ Նա գործնականություն չի ուզում։ Նրան պետք են արևոտ, քնքուշ խոսքեր։ Ավելի լավ է ամեն օր նրան հաճելի բաներ ասել, քան ամբողջ կյանքում մռայլ կատաղությամբ աշխատել նրա համար։

(«Երեք ընկեր»)


🔹 Ես կանգնած էի նրա կողքին, լսում էի նրան, ծիծաղում ու մտածում՝ ինչ սարսափելի բան է սիրել կնոջը և լինել աղքատ։

(«Երեք ընկեր»)

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page