19.05.2023
Այսօր՝ մայիսի 19-ին, ծննդյան 70 ամյակն է նշում խորհրդային մարզիկ, աշխարհի ստորջրյա լողի տասնյոթակի չեմպիոն և տասնմեկակի համաշխարհային ռեկորդակիր Շավարշ Կարապետյանը, ով 49 տարի առաջ ջրի տակից փրկել է մահվան դատապարտված մարդկանց:
Այդ օրը նա եղբոր՝ Կամոյի հետ մարզվում էր Երևանյան ջրամբարի շրջակայքում: Նրա աչքերի առջև 15 համարի տրոլեյբուսը` կորցնելով հավասարակշռությունը, ընկել է լիճը:
Շավարշը չգիտեր, թե քանի մարդ կա տրոլեյբուսում: Նրանք եղբոր հետ շտապեցին անկման վայր՝ ճանապարհին հագուստները հանելով: Մտածելու ժամանակ չկար՝ Շավարշը պետք է ջրից հաներ մարդկանց, եղբայրն՝ ափում ընդուներ նրանց:
Ջուրը սառցակալած էր: Կարապետյանը լավ հասկանում էր, որ ինքն առավելագույնը 15 րոպե ժամանակ ունի: Նա ոտքերով կոտրել է ջրասույզ եղած տրոլեյբուսի ապակին, դուրս բերել առաջին կնոջը, ապա հանձնել եղբորը: Եվ այսպես 30 անգամ:
Որոշ ժամանակ անց, լճի ափին էին հավաքվել բազմաթիվ անցորդներ, որոնց թվում էր Շավարշի հայրը:
Ավելի ուշ մոտեցավ կռունկը, որի միջոցով դուրս է բերվել տրոլեյբուսը:
Այժմ փրկվելու հերթը Շավարշինն էր: Հիվանդանոցում մնալով 45 օր, նա ապաքինվեց երկկողմանի թոքաբորբից: