17.08.2023
Ոստիկանությունն Իջեւանում թուրքի հայտնվելու մասին ահազանգ է ստացել, համապատասխան մարմինները զբաղվում են: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժինը:
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Իջեւան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղեւորները կասկածելի անձ են նկատել, ով հեռախոսով խոսելիս է եղել թուրքերեն լեզվով։
Նկատել են, որ զանգեր է ստացել թուրքական հեռախոսահամարներից:
Ուղեւորները պահանջել են վարորդից, որպեսզի կանգնեցնի երթուղայինը եւ ոստիկանություն են դիմել: