21.05.2023
Գայանե Հակոբյանի աջակիցները շարունակում են նստացույցը կառավարության շենքի մոտ։ 44-օրյա պատերազի զոհերի ծնողներն այստեղ են գիշերել և առավոտից պահանջում են ազատ արձակել վարչապետ Փաշինյանի որդուն առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանին։ Նա երեկ մեկ ամսով կալանավորվեց։
Ակցիայի մասնակիցներին չի խանգարել անգամ ողջ օրը տեղացող հորդառատ անձրևը:
Որդեկորույս մայրը մեղքը չի ընդունում, նրա փաստաբանները դատական նիստից հետո հայտարարեցին, որ կալանքի որոշումը կբողոքարկեն։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Աշոտ Փաշինյանը ցուցմունք է տվել, որ որդեկորույս մայր ներկայացած կինն իրեն հրավիրել է ավտոմեքենայում զրուցելու, սակայն անսպասելի սկսել է այն անկանոն վարել ու նաև մահվան սպառնալիք հնչեցրել։ Դրանից հետո Փաշինյանն, ըստ իրավապահների, մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել ու վրաերթի ենթարկվել ծնողների մեկ այլ խմբի մեքենայի կողմից։
Լուսանկարը՝ Անի Կարապետյանի