26.11.2020
Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառում երեկ տեղադրված դարպասն ու պահանջել, որպեսզի այն ավելի հետ տեղադրվի՝ ՀՀ տարածքում:
Ըստ տեղեկությունների, թշնամին ծեծի է ենթարկել հայ զինվորներին՝ հասնելով ոսկու հանք:
Այս մասին տեղեկությունն Ազգային ժողովում հաստատել է նաև իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա խոսել է կորպուսի հրամանատարի հետ, ով հաստատել է, որ դարպասները կոտրվել են ու ադրբեջանցիներն առաջ են գալիս, դարպասներն այլ տեղ են դրվելու: