10.11.2020
Լեռնային Ղարաբաղում լինելու է Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ խաղաղարար առաքելություն, հայտարարել է Ալիեւը, տեղեկացնում է Սպուտնիկ Ադրբեջանը։
Լինելու է Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ խաղաղարար առաքելություն։ Դա նոր ձեւաչափ է, ասել է Ալիեւը ՌԴ նախագահ Պուտինի հետ տեսակոնֆերանսում, փոխանցում է Ինտերֆաքսը։
Նշենք, որ Ղարաբաղում պատերազմի դադարեցման վերաբերյալ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարության մեջ խոսվում է միայն ռուս խաղաղապահների մասին, որը եղել է պատերազմը դադարեցնելու պայմանը։ Նշենք նաեւ, որ ռուս խաղաղապահներն արդեն մեկնել են Ղարաբաղ։