20.09.2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «դե յուրե Ադրբեջանը գործել է իր տարածքում»։ Կրեմլն այսպես է արձագանքել Ղարաբաղում ռուս խաղաղապահների անգործության մասին Երևանի մեղադրանքներին։
«Մենք չենք ընդունում նման կշտամբանքները մեր հասցեին, հատկապես այն բանից հետո, երբ հայկական կողմը պաշտոնական որոշում է ընդունել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Դե յուրե, այժմ խոսքը Ադրբեջանի Հանրապետության գործողությունների մասին է իր տարածքում»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում Կրեմլի մամուլի ծառայությունը։