17.06.2023
Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստների ցուցակը թերթելիս կարելի է հանդիպել Զեյնաբ Խանլարովայի անունը։ Շատ տարեցներ նրան հիշում են որպես տաղանդավոր ադրբեջանցի երգչուհու՝ մեր սիրելի Օֆելյա Համբարձումյանի նման: Խանլարովայի երգացանկը, որը բաղկացած է ադրբեջանական էժանագին մուղամներից, մեծ սեր էր վայելում մեր ժողովրդի մի ստվար հատվածի մոտ:
Թե ինչու Կարեն Սերոբիչը Զեյնաբ խանումին տվեց այդ կոչումը, դժվար չէ ասել: Խանլարովայի ռեպերտուարը շատ հոգեհարազատ էր միջինից ցածր մտավոր ունակություններով օժտված հասարակության հատվածին, ցավոք՝ ճնշող մեծամասնությանը: Իսկ նորմալ մարդկանց մոտ այն զզվանք էր առաջացնում, ինչպես և ցանկացած թյուրքական բռի, վայրենի, անճաշակ երաժշտություն:
Հաշվի առնելով ներկա համատեքստը և վարչապետ Փաշինյանի անթաքույց սերը թուրքական ամեն ինչի հանդեպ, պետք է առաջարկենք նրան Զեյնաբ Խանլարովային Երևան հրավիրել։ Սա առիթ կլիներ Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո և նրա հիմնադրամի աջակցությամբ այս անվանի երգչուհու պատվին ստեղծագործական երեկոներ կազմակերպելու։ Դա կարող է նաև հարգանքի ժեստ լինել նախկին Հայաստանի ժողովրդական արտիստի նկատմամբ։
Բացի այդ, Խանլարովայի ձայնագրությունների վերաթողարկումն ու դրանց անվճար տարածումը կարող է հետագայում ոգեկոչել նրա արվեստը և թուրքական մուղամների հրաշալի գովազդ լինել:
Եթե Հայաստանի իշխանություններն Արցախից արդեն ձեռք են քաշել և մոռացել են ցեղասպանության հարցը, իսկ հասարակությունը հիմնականում պատրաստ է ընդունել այդ, եկե՛ք գոնե գնահատենք Զեյնաբ Խանլարովայի տաղանդը և մտածենք Նոր Հայաստանում ադրբեջանական մշակույթը տարածելու հրամայականի մասին:
Զոմբուհի ՃՇՄԱՐԻՏՅԱՆ