03.06.2023
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը հետեւողական աջակցության, միջազգային կազմակերպությունների շրջանակներում աջակցության համար, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի օգտին քվեարկությունների ժամանակ: Նա հայտնել է Ադրբեջանի կողմից ցուցաբերված բազմակողմանի մարդասիրական օգնության մասին։
«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի մասնակցությունը Կիեւում ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնմանը։ Ուկրաինայի հետագա վերականգնման հարցում օգնություն ենք ակնկալում։ Հետպատերազմյան շրջանում մենք ակնկալում ենք Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը Ուկրաինայում ներդրումային նախագծերին»,-ասել է նա։
Զելենսկին նաեւ հույս է հայտնել, որ Ադրբեջանն ակտիվորեն կներգրավվի Ուկրաինայի նախաձեռնություններին աջակցելու հարցում՝ կայուն եւ արդար խաղաղության հասնելու համար եւ խաղաղության ուկրաինական բանաձեւի հիման վրա: