top of page

Երեկվա նիստն ավել շատ Արցախի հարցը փակելու համար էր

17.08.20203



«Հայաստան-ազերբայդժան կարգավորման» միջնորդները՝ ԱՄՆ, Եվրամիությունը եւ Ռուսաստանը կոնսենսուսի մեջ են Արցախը Բաքվին ենթարկելու, այն է՝ Արցախի խնդիրը փակելու հարցում։ «Տարաձայնություննները» այն հարցում են, թե ում հովանու ներքո է կնքվելու «խաղաղ պայմանագիրը»։


Այս կոնսենսուսի հիմքը Հայաստանում նիկոլ-ռոբասերժ-«քաղհասարակություն»՝ սպասարկու մամուլով ու քաղաքագիտությամբ, ներքին կոնսենսուսն է Արցախը Հայաստանից կտրելու թշնամական ծրագրի շուրջ՝ քաղաքական հիմնախնդիրը հումանիտարով նենգափոխելով։ Արտաքին դերակատարները հղում են անում հենց դրան, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Հայաստանի դիմումը ՄԱԿ ԱԽ կազմված է այդ հիմքով․


ՄԱԿ ԱԽ նիստին ԱԳ նախարար համարվող Արարատ Միրզոյանի երկարուձիգ ելույթում բառ անգամ չկա հայկական քաղաքական իրավունքների մասին։


Հանրային մեծ ճնշման տակ Նիկոլի պես ստիպված լինելով հիշատակել նոյեմբերի 9-ի թղթով նախատեսված 5 կմ լայնությամբ միջանցքը, նա այդպես էլ չի խոսել դրա արտատարածքային կարգավիճակի մասին։ Հասկանալի է ինչու՝ նույնիսկ նոյեմբերի 9-ի թղթով այդ տարածքը չի պատկանում ազերբայդժանին։ Փոխարենը, Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, որ միջանցքը արտատարածքային կարգավիճակ չունի։ Սա պատահական չէ եւ վկայում է Մոսկվա-Բաքու-Երեւան համաձայնեցված մարտավարության մասին։ Այս ֆոնին ՌԴ ներկայացուցիչը ներկայացրեց «ազերբայդժանի օրենքների համատեքստում» Արցախի հարցը փակելու Մոսկվայի ծրագիրը։

Լրագիրը բազմաթիվ օրինակներով ցույց է տվել թշնամական առաջադրանքով առաջնորդվող կառավարության դիտավորությունը՝ ի չիք անել հայկական պետության եւ հայ ազգի իրավունքները բոլոր հնարավոր միջոցներով։ ՄԱԿ դատարանին Երեւանի երկրորդ դիմումով փաստացի օրինականացվեց Բերձորի միջանցքում Բաքվի անցակետը։ ՄԱԿ ԱԽ դիմումով նիկոլ-քպ-ական դրվածքը փորձում է ՄԱԿ-ում փակել Արցախի հարցը, կամ կրակել «վերջին փամփուշտը», ինչպես պատկերավոր ասել էր Նիկոլի հատուկ հանձնակատար Մարուքյանը։

Փաշինյանը փորձում է ՄԱԿ-ով միջազգայնորեն ամրագրել հումանիտար մոտեցումը, ինչը ենթադրում է Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացումը եւ «այլ մարդասիրական ճանապարհների գործարկումը», որն արդեն գերակայում էր ՄԱԿ երեկվա քննարկումներում։ Դա իր հերթին նշանակում է Արցախի քաղաքական խնդրի փակում եւ Արցախի «ինտեգրում» ազերբայդժանին։

ՄԱԿ Անվտանգության խորհրդին Փաշինյանի կառավարության դիմումի նպատակն իրթշնամական գործունեության ինդուլգենցիան է: Հայտնի կադաստրի թղթի իբր բացակայությանը Փաշինյանը որոշել է ավելացնել իր քայքայիչ գործունեությունն արդարացնող միջազգային բարաթ:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page