28.05.2023
Հայ լուսանկարիչ Սքոութ Թուֆենքյանը, որը հայտնի է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի հետ իր համագործակցությամբ, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Լուսանկարիչը լուրով կիսվել է Instagram-ի story բաժնում՝ հրապարակելով հայկական անձնագրի լուսանկարը։
46-ամյա նյույորքցի Սքոութ Թուֆենքյանը հայտնի է դարձել Բարաք Օբամայի նախընտրական արշավի իր լուսանկարներով։
2012 թվականին նա դարձավ Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի երկու գլխավոր ֆոտոլրագրողներից մեկը։
Նրա լուսանկարը, որտեղ Օբաման գրկել է իր կնոջը՝ Միշել Օբամային, վիրուսային էր դարձել համացանցում՝ դառնալով ամենաշատ տարածվածը Twitter-ում և Facebook-ում: