top of page

Արցախի նախագահը երկրորդ անգամ է հանդիպում խաղաղապահների հրամանատարին․ Լաչինը սպասում է


Այսօր հայտնի դարձավ, որ արցախյան կողմը երկրորդ անգամ հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատար Լենցովի հետ։


Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները:


Լենցովի առաջ կրկին դրվեց Արցախի դիրքորոշումը՝ կետ առ կետ․

- Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով,

- Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո,

- Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը արցախյան կողմին լսելուց հետո հայտնեց, որ առաջիկայում պետք է լսի նաև ադրբեջանական կողմին և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում:


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page