top of page

Ժամանցը՝ փակ


Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը: Այս մասին  ֆեյսբուքյան լայվով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետը հայտարարեց, որ այս պայմաններում անհրաժեշտ են ավելի խիստ սահմանափակումներ մտցնել եւ ավելի խիստ ձեւով մոտենալ արգելքներին:


«Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը, իհարկե, բացառություն կանենք առաքման ծառայությունների համար, կդադարեն շինարարական աշխատանքները, կդադարեն նաեւ թեթեւ արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը: Կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ առավոտյան պարետատունը կհրապարակի ամբողջական ցանկը թույլատրվող գործունեության:


Վարչապետը նորից կոչ արեց մնալ տանը եւ պահպանել անձնական հիգիենայի կանոնները:


Նշենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք, հիվանդներից 26-ն ունի թոքաբորբ:  Ապաքինվել է 2 պացիենտ:

Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page