17.05.2023
Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել է ամերիկաբնակ երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն:
Զրույցի ընթացքում նա խոսել է մուղամի և իր երգերում դրա մասին.
«Ով է ասում, որ մուղամը հարևան երկրներինն է»,- տարակուսել է երգիչը:
«Բայց ո՞վ ասեց, որ էդ իրանց երաժշտությունն ա: Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել է, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ ծռած նոտաները, իրանց տհաճա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար, հետ ա եկել ու ջնջել էդ նոտաները, ես գիտեմ էդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»,- ասել է նա:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս թեմայի վերաբերյալ ֆեյսբուքյան մի քանի օգտատերերի արձագանքը /հեղինակների ուղղագրությունը պահպանված է/:
Հայկ Մկրտչյան
Հա բայց Կոմիտասը երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր չի, Կոմիտասը SMM-շիկա Սուպեր Սաքո
Լևոն Փաչաջյան
Ինչ որ մեկի կարծիքը կարդացի մուղամի ու Կոմիտասի մասին, մատծեցի՝ որ վսիոտակի կոկսի ինչ որ մաս տեղ հասել ա
Գիսանե Պալյան-Արզումանյան
Կուզեի Հ1-ով լսել Կոմիտասագետների պատասխանը...
Հայկ Հարությունյան
Ի՞նչու եք զարմանում, եթե մինչև հիմա լեգիտիմ ռադիոկայան կա Հայաստանում որը հետույքային կլկլոցներա հեռարձակում, իսկ ամենալավը վաճառվում է ռեստորանային երգչի համերգի տոմսերը
Դե իսկ Առաջին ալիք -ը շաբաշա տալիս ըստ իր մտավոր ունակությունների։
Արեգ Հարությունյան
Ինչքան քաղցր զգացողություն ա չէ՞ ինտելեկտուալ բարձունքից ռաբիզը տշելը անձնական կիսասինթետիկ մշակութային ինքնությունը փրկելու համար։
Գուրգեն Վարդանյան Սարգիս Գլենդելցին մեղավոր չի, որ ինքը տգետ, անգրագետ, գյադայա, ու պատահմամբ ընկել ա իրա նմաների միջավայր, 2 կոպեկ փող ա աշխատել, ինքը իրա վրա զարմացել ա, իմ վճարած հարկերի հաշվին աշխատող Հանրային Հեռուստաընկերություն - Հ1 ա մեղավոր, որ հասարակության ինտելեկտուալ մակարդակը բարցրացնելու փոխարեն տգետ, անգրագետ, գյադեքին եթեր ա կանչում, որպեսզի հասարակությունը ավելի դեգռադանա։
Արսեն Վարդանյան
Առաջին ալիք, պետք է պատասխանատվության ենթարկեք այս հաղորդման ստեղծագործական խմբին և ներողություն խնդրեք հանրությունից։
Մեծություններ կան, որոնց մասին պետք է խոսել միայն համապատասխան իմացության դեպքում։
Արժեքներ կան, որոնք ամեն կիսագրագետ քննարկման նյութ չպիտի լինեն։
Միացե'ք պահանջին։
Ակսել Դավեյան
Առաջին ալիք ,
պահանջում եմ ներողություն խնդրել հանրությունից Կոմիտաս Վարդապետի անունը պախարակող չհաղորդումը եթեր հեռարձակելու համար և այն հեռացնել յութուբյան ձեր ալիքից։
Զարուհի Մուրադյան
Փաստորեն բոլորը ասում են հեռուստացույց չենք նայում,Հ 1 չենք նայում, բայց սուպեր Սաքոյին բոլորը լսել են: