top of page

Առանց այդ էլ դժբախտ հայկական երկաթուղիների դաժան ճակատագիրը

03.06.2024



Աղետի գոտում շարունակվում են լայնածավալ աշխատանքները, հայտնում է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:


«Երկաթուղու վերականգնման ուղղությամբ ևս մեծ թափով աշխատանքներ են ընթանում «Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատակիցների ու կառավարության աջակցությամբ, երկուստեք համագործակցում ենք։ Բավականին դրական պատկեր ունենք, և հույս ունենք, որ ավելի սեղմ ժամկետներում կարող ենք վերականգնել երկաթուղու աշխատանքը», - նշում է մարզպետը։


Դեբեդի հեղեղը ջրել է նաև երկաթուղային բեռնափոխադրումները։


«Հարավկովկասյան երկաթուղու» գծերը 8 տեղում վնասվել են, 2.5 կիլոմետր երկայնքով, 4 էլեկտրակայան է հեղեղվել, մինչև 40 սյուն գետը քշել, տարել է։


Ընդհանուր աղետի գոտում վնասների, խնդիրների լուծման վերջնական, ինչպես նաև բնակարաններ վերադառնալու ժամկետ պաշտոնյան այսօրվա ասուլիսին չնշեց։


Աղետի գոտու մարդկանց կրած վնասի փոխհատուցման մեխանիզմներ, պարզ է, դեռ չկան:


Հեղեղից 6 օր անց տուժած բնակիչներն առայժմ միայն հրատապ օգնություն են ստանում՝ սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության տնտեսական ապրանքներ:


Չորս հոգու մահվան պատճառ դարձած ջրհեղեղը դեպի Վրաստան տանող ճանապարհների ավելի քան 40 հատվածներ քարուքանդ է արել, 17 կամուրջ փլուզել։ Աղետից մեկ շաբաթ անց 7 բնակավայրերի հետ կապող դեռ երթևեկելի կամուրջ չկա, դրա փոխարեն ժամանակավոր հետիոտնային կամրջակ է գործում։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page