top of page

ԱՄՆ-ն պատմության մեջ առաջին անգամ քննարկում է Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը

27.09.2022

Ամերիկացի քաղաքական գործիչները, Կոնգրեսի ճնշման ներքո, դիտարկում են Հայաստանի պաշտպանության նպատակով ամերիկյան զենքի վաճառքի հնարավորությունը։ Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) թվիթերում տարածված հայտարարության մեջ։


«1991 թվականին Հայաստանի վերածննդից հետո առաջին անգամ ամերիկացի քաղաքական գործիչները, Կոնգրեսի ճնշման ներքո, դիտարկում են ամերիկյան զենք վաճառելու հարցը՝ Հայաստանին Ադրբեջանի շարունակվող (Թուրքիայի աջակցությամբ) ագրեսիայից եւ էթնիկ զտումներից պաշտպանելու նպատակով»,- ասվում է ANCA-ի տարածած հայտարարության մեջ։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page