top of page

Ադրբեջանն բլոկադայում է պահում Արցախը, իսկ Հայաստանը բաց է պահում օդը ադրբեջանական օդանավերի համար

17.05.2023

Ադրբեջանն արդեն 5 ամիս է՝ շրջափակում է Արցախը, անջատում է գազն ու էլեկտրաէներգիան, ժողովրդին զրկում է պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից, ռազմական ագրեսիա է իրականացնում Հայաստանի դեմ, իսկ ՀՀ իշխանությունները նրա համար բացել են բոլոր ճանապարհները։


Հայաստանի օրակարգում Ադրբեջանի համար օդային տարածքը փակելու հարց չկա. Ադրբեջանը մեր երկրի օդային տարածքով ազատ թռիչքներ է իրականացնում դեպի Նախիջեւան։


Հայաստանը չի փակել անգամ օդային տարածքը ադրբեջանական օդանավերի համար՝ վկայակոչելով Չիկագոյի կոնվենցիան, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը։


Մինչդեռ նույն կոնվենցիան չի խանգարել Թուրքիային փակել իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների, ինչպես նաև մասնավոր չվերթների համար։


Ավելին, դա չի խանգարում Ադրբեջանին արգելել Հայաստանից Արցախ թռիչքները:


Հակառակորդի շահերից բխող գործողություններն արդարացնելու համար կոնվենցիան հիշում են միայն Հայաստանի իշխանությունները։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page