Աշոտ Փաշինյանին սխալ կրթելու հարցում և ներողություն խնդրել Գայանե Մարտիրոսյանից
09.06.2023
«Իմ խոնարհումը, ներողությունը՝ որպես Աշոտ Բլեյան, որպես Աշոտի ուսուցիչ... Էլ ի՞նչ ուսուցիչ, եթե էդ բանի մեջ իր թերությունները չի տեսնում»։
Այս մասին ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որդու և զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի հետ կապված միջադեպին։
«Աշոտն ինձ օտար մարդ չէ, կուզեի էդ խոսակցությունը, եթե ինքն ուզենար, առանձին ունենայի իր հետ: Մեղադրող տոնով ինձ համար շատ դժվար է հանդես գալ»:
Հիշեցնենք, որ Աշոտ Բլոյանը 90-ականներին Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների անվան տակ խորշակի ազդեցությանն ենթարկած տխրահռչակ ԿԳ նախարարն է եղել: Այդ տարիներին նրան քննադատում էին հարյուրավոր մտավորականներ, այդ թվում՝ Սիլվա Կապուտիկյանը: