29.06.2023
Արցախի նախագահը խորհրդարանում. «Մեր ինքնորոշման իրավունքից օգտվելու հնարավորությունն է մեզ այստեղ պահում»:
Հունիսի 29-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստը։
Նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է 2022 և 2023 թվականների գործունեության ծրագրի վերաբերյալ պատգամավորների հարցերին։
Քննարկվել են Արցախի ինքնորոշման, Ադրբեջանի սադրանքների դեմ պայքարի, բանակցային գործընթացի հարցեր։
Նա ընդգծել է ընդհանուր նպատակի կարևորությունը և դրան հասնելու համար ուժերը համախմբելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին հայտարարվել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի փակումը։