top of page

Պաշտոնական. Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում և ներկայումս գտնվում է Լաս Վեգասի Հենդերսոնի ձերբակալվածների պահման կենտրոնում

28.02.2025



ԴՕԿ կուսակցությունը նախօրեին հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ փետրվարի 21-ից հետո չի հաջողվել կապ հաստատել իր հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։


Այսօր նրա աջակիցները բողոքի ցույց են կազմակերպել ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով հստակ տեղեկատվություն նրա գտնվելու վայրի մասին։


Պարզվել է, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է և ներկայումս գտնվում է Լաս Վեգասի Հենդերսոնի ձերբակալվածների պահման կենտրոնում (Henderson Detention Center)։


Նրա ձերբակալման մասին տվյալները հայտնաբերվել են ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) որոնման համակարգում, որը հնարավորություն է տալիս հետևել ձերբակալված անձանց կարգավիճակին։



Ղուկասյանի ձերբակալությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում միգրացիոն քաղաքականության խստացման ֆոնին։ Վերջին շրջանում, Դոնալդ Թրամփի նախաձեռնած պայքարի շրջանակներում, հազարավոր միգրանտներ արդեն ձերբակալվել և արտաքսվել են երկրից։


Հատկանշական է, որ Վարդան Ղուկասյանը նախկինում բազմիցս հրապարակային աջակցություն է հայտնել ինչպես Թրամփի քաղաքականությանը, այնպես էլ Իլոն Մասկի որոշումներին։ Այնուամենայնիվ, նրա հնարավոր արտաքսման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։



32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page