top of page

Ալիևն ու Փաշինյանը հանդիպել են Մոսկվայում և երկուստեք արձանագրել, որ Արցախն Ադրբեջանի կազմում է

Ալիև. «Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»:

Փաշինյան. «Մենք պայմանավորվել ենք տարածքային ամբողջականության ճանաչման շուրջ»:



25.05.2023

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ. Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։


Սրա հիման վրա երկրները «լավ առաջընթաց են գրանցում» հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նշել է նա։


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն տարածքային պահանջներ չունի Հայաստանից։ Նրա խոսքով, երկրները հնարավորություն ունեն խաղաղ համաձայնության գալու՝ «հաշվի առնելով, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։


Ավելի վաղ Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը։


Ալիևը նաև հավելել է, որ հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ կան՝ ելնելով այն փաստից, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page