ԹԵՈԴՈՐ ԱՔՍԵՆՏՈՎԻՉ
(1859, Բրաշով, Ռումինիա-1938, Կրակով, Լեհաստան) –
Լեհաստանի մեծագույն նկարիչներից է։
Ազգանվան սկզբնական ձևը՝ ՏԵՐ-ԱՔՍԵՆՏ
«Թ. Աքսենտովիչը ծնվել է 1859 թվականին Բրաշի լեհական քաղաքում հայկական ընտանիքում: 1879-1882թթ. սովորել է Մյունխենի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, այնուհետև՝ Փարիզում: 1897թ. հիմնել է կանանց կոնսերվատորիա: 1910թ. դարձել է Ակադեմիայի ռեկտոր:
Փարիզում Թ. Աքսետնովիչը համագործակցում է տարբեր ամսագրերի հետ և որպես պատվեր կատարում Տիցիանի և Բոտիչելիի հայտնի աշխատանքների կրկնօրինակները: Նա համարվում է իր ժամանակների լավագույն կրկնօրինակողը: Թեոդոր Աքսենտովիչի գեղանկարները դեռևս կենդանության օրոք են նրան համաշխարհային փառք բերում: Մասնագետների և քննադատների պնդմամբ, նա իրեն լավագույնս դրսևորել է որպես դիմանկարիչ և գուցուլների կյանքին անդրադարձած նկարիչ:
Նրա ստեղծագործություններում շատ են նաև հայկական թեմատիկայով գործերը, օրինակ՝ «Հայ գաղթականները Լեհաստանում», հայուհիների դիմանկարներ և այլն:
Հայաստանում պետական մակարդակով Աքսենտին հիշում էին․․․
Հիմա աշխարհում հիշողության կորուստ կա ու տգիտության լկտիացում․․․
Հանճարներին պետք է հիշել ու նրանցից սովորել։
Բոլոր բնագավառներում հսկաներ ունենք։
Ինքնաբավ ազգ ենք։ Մնում է՝ ՍՈՎՈՐԵԼ․․․
Մարդ մնալ, հայ մնալ ու ՍՈՎՈՐԵԼ
Աքսենտի նկարներից․
Թեոդոր Աքսենտովիչ
Ինքնանկար, 1899
Թեոդոր Աքսենտովիչ․
Հայաստանի Մկրտումը, 1900
Թեոդոր Աքսենտովիչ
Կնոջ դիմանկար, 1898
Թեոդոր Աքսենտովիչ
Երաժիշտն ու աղջիկը, 1900
2010 թ․ ՀՀ թողարկվել է արծաթե 100-դրամանոց
Աքսենտի «Սիմվոլիզմ» նկարով։
Վիկտոր Վահանյան
17.05.2023