16.05.2023
2022 թ. օգոստոսից Իրանը Ռուսաստանին է մատակարարել 400 ԱԹՍ:
Այս մասին գրում է AP-ն՝ հղում անելով Պենտագոնի տվյալներին։
«Խոսքը «Շահեդ կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի մասին է։ Այս պահին անօդաչու սարքերը ռազմական օգնության հիմնական ձևն են, որը Թեհրանը տրամադրում է Մոսկվային», - գործակալությանն ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Քիրբին: